ԳԷՈՐԳ ՔՐԻՍՏԻՆԵԱՆ
Մի նոր ժողովածու ծնուեց եւ անմիջապէս դրուեց շրջանառութեան մէջ, հեղինակ Յովսէփ
Նալպանտեանի ձեռամբ հասաւ մեր ընթերցողին, յատկապէս նրանց, ում համար մտածուած ու
արարուած էր այս նորոյթը: Այս «Ուղղագրութեան նիւթերու ժողովածուն» Յ. Նալպանտեան
բանասէր-մանկավարժ, մատենագիրը պատրաստել ու հրատարակել է Սփիւռքի տարածքում գործող
ամէնօրեայ եւ միօրեայ դպրոցների ուսուցիչների եւ աշակերտների համար:
Այս ժողովածուն հեղինակ Յ. Նալպանտեանի 11րդ գիրքն է:Եւ հէնց երկրորդ էջում հեղինակը պատգամում է. «Մեր մեծասքանչը լեզուն- հայ մշակոյթի փառքն է, մեր յոյսն է եւ ապաւէնը: Ան մեր գոյատեւման, լինելութեան եւ հայապահպանման միակ հաստատ գրաւականն է ու կռուանը»: Հայոց լեզուի ծննդատունը հայի ընտանիքն ու հայոց դպրոցն են: Եթէ ընտանիքում երեխան, նրա հոգեբանութիւնը, ընդունակութիւնները ձեւաւորւում են տիրող աւանդոյթների ազդեցութեամբ, ապա դպրոցներում, մանկական պարտէզներում ու ճամբարներում ուսուցումը կանոնաւորուած է, ծրագրաւորուած, մանկավարժօրէն եւ մեթոտաբանօրէն հիմնաւորուած:
Յովսէփ Նալպանտեանի սոյն հրատարակութիւնը օժանդակ ձեռնարկ է ուսուցիչների համար: Ուղեցոյց է հայոց լեզուի դասընթացի ուսումնասիրման գործընթացում: Գրքի առաջին մասում տրուած են ընտրուած հատուածներ հայ գրողների ստեղծագործութիւններից, որոնք աչքի են ընկնում նկարագրական պարզութեամբ, գեղարուեստական որոշակի արժանիքներով կամ գիտահանրամատչելի յատկանիշներով:
Ընդհանրապէս եւ արեւելահայ, եւ արեւմտահայ գրական լեզուների, ինչպէս նաեւ հին ու նոր ուղղագրութիւնների կիրառման ազատ դաշտը գրքին զանգուածային հետաքրքրութեան հնարաւորութիւն է ընձեռել (241 բնագիր)։ Դա հրատարակութեան հեղինակ Յովսէփ Նալպանտեանի գործունէութեանը լայնախոհութիւն է հաղորդում: Այդ առթիւ հեղինակի առաջաբանում նշւում է. «Գիրքի առաջին բաժինը ուղղագրական տարբեր տեսակի եւ չափի բնագրեր են: Նոյն բաժինը ունի արեւմտահայերէն դասական ուղղագրութեան եւ արեւելահայերէն արդի հայաստանեան ուղղագրութեան մասերը»:
Այս հարիւրաւոր նիւթերը կը լինեն մեր դպրոցների ուսուցիչների ուշադրութեան կենտրոնում եւ կ՛օգնեն հայոց լեզուի ուսուցման գործում: Ռ. Իշխանեանը իրաւամբ ասել է. «Փորձը ցոյց է տալիս, որ հայերէնի ուղղագրութիւնը առաւել արդիւնաւէտութեամբ ուսուցւում եւ իւրացւում է բառապատկերները յիշողութեան մէջ ամրակայելու միջոցով: Սովորողը պարզապէս պէտք է տառ առ տառ յիշի հայերէն բառերի գրաւոր պատկերները» (էջ 74)։
Գրքի երկրորդ մասում յատուկ ընտրանի բառարանն է (4765 բառ), որ շնորհալի ձեւով ընտրուած ու կազմուած է Նալպանտեանի կողմից: Դրանք գրաւոր խօսքի մէջ օգտագործուած այնպիսի բառեր են, որոնք շատերի համար դժուար ընկալելի են՝ յատկապէս եռաստիճան բաղաձայն հնչիւնների տարբերակման առումով:
Գիրքը յագեցած է դասական հեղինակների եւ ժամանակակից հայ գրողների, գիտնականների, լեզուաբանների, գրականագէտների, լրագրողների ստեղծագործութիւններից առանձնացուած, ընտրուած հատուածներով: Դրանք աշակերտներին հնարաւորութիւն են տալիս ոչ միայն սովորել հայոց լեզուի ուղղագրութիւնն ու քերականական-շարահիւսական կարգը, այլեւ ծանօթանալ մեր լաւագոյն գրողներին, արձակագիրներին, գիտնականներին:
Հեղինակ Յովսէփ Նալպանտեանը լեզուաբանական լուրջ պրպտումներով առանձնացրել եւ բառարանից յետոյ տուել է նոյնածանց բառերի մի քանի խմբեր, որոնք գրութեան պահին կարող են դժուարութիւններ յարուցել աշակերտների մօտ:
Մի խօսքով, Սփիւռքի հայկական դպրոցների ուսուցիչների եւ աշակերտների համար լաւ նուէր է Նալպանտեանի «Ուղղագրութեան նիւթերու ժողովածու»ն իր բառարանական նորամոյծ յաւելուածով: Գրքի նախաբանը գրել եւ նիւթերը վերստուգել է վաստակաւոր մանկավարժ Կարօ Պետրոսեանը: Արեւելահայ գրողներից ընտրուած նիւթերը խմբագրել եմ գրքի հեղինակի խնդրանքով: Այս օգտակար հատորը հրատարակուել է 2012 թուականի Հոկտեմբեր 3ին, Լոս Անջելեսում, Գլենդէյլի «Երեւան» տպարանում: Կողքի գունաւոր նկարի ձեւաւորումը՝ Խաչիկ Աղազարեանի:
«Ասպարէզ», Նոյեմբեր 19, 2012

No comments:
Post a Comment